Սխալ կանոնը միշտ ավելի վատ է, քան կանոնների բացակայությունը:
Ա. Բաումգարտեն

ՏՎԽ կարծիքներ

#25

Դեկտեմբերի 5-ին Տեղեկատվական վեճերի խորհուրդը հրապարակել է "Հրազդան" հեռուստաընկերության տնօրեն, լրագրող Մնացական Հարությունյանի դեմ Գագիկ Աթասյանի հայցի հիման վրա հարուցված դատական գործի վերաբերյալ իր կարծիքը

#24

2012թ. նոյեմբերի 19-ին Տեղեկատվական վեճերի խորհուրդը հրապարակել է Բլոգգեր Տիգրան Քոչարյանի և "Կողմնակի անձանց Մ" ՍՊԸ-ի ("Չորրորդ ինքնիշխանություն" օրաթերթ) միջև դատական վեճի կապակցությամբ իր կարծիքը:

#23

2012թ. նոյեմբերի 12-ին Տեղեկատվական վեճերի խորհուրդը հրապարակել է "Հետք" շաբաթաթերթի լրագրող Ադրինե Թորոսյանի դեմ Լեռնապատ գյուղի գյուղապետ Վանո Եղիազարյանի հայցի հիման վրա դատական գործի վերաբերյալ իր կարծիքը:

#22

2012թ. հոկտեմբերի 26-ին Տեղեկատվական վեճերի խորհուրդը հրապարակել է "Ժողովուրդ օրաթերթի խմբագրություն" ՍՊԸ-ի դեմ ՀՀ Գեղարքունիքի մարզի մարզպետ Նվեր Պողոսյանի հայցի հիման վրա դատական գործի վերաբերյալ իր եզրակացությունը:

#21

ԴՄ-ը և ՏՎԽ-ը մեկ անգամ ևս վերահաստատում են իրենց դիրքորոշումը, որ դատարան դիմելը պետք է իրավական պաշտպանության ծայրահեղ միջոց լինի, որին խորհուրդ է տրվում դիմել միայն այն բանից հետո, երբ սպառվել են վեճերի լուծման արտադատական բոլոր հնարավոր միջոցները՝ և առաջին հերթին ԶԼՄ-ի հետ անմիջականորեն հաշտության հասնելը՝ հերքման, պատասխանի կամ նրա կողմից ներողության հրապարակման եղանակով:

Pages