Սխալ կանոնը միշտ ավելի վատ է, քան կանոնների բացակայությունը:
Ա. Բաումգարտեն

ՏՎԽ կարծիքներ

#18

2012 թ.-ի հոկտեմբերի 3-ին Տեղեկատվական վեճերի խորհուրդը հրապարակել է "Իջևան ստուդիա" ՍՊԸ –ի և լրագրող Նաիրա Խաչիկյանի դեմ "Իջևանի ՃՇՇ" ՓԲԸ -ի հայցի հիման վրա դատական գործի վերաբերյալ իր եզրակացությունը:

#17

Սեպտեմբերի 18-ին Տեղեկատվական վեճերի խորհուրդը հրապարակել է Հայկ Բաբուխանյանի և "Իրավունք Մեդիա" ՍՊԸ-ի կողմից ընդդեմ "Խմբագիր" ՍՊԸ-ի և լրագրող Էդիկ Անդրեասյանի` պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության պահանջի հիմքով դատավարության վերաբերյալ իր եզրակացությունը:

#16

Սեպտեմբերի 7-ին Տեղեկատվական վեճերի խորհուրդը հրապարակել է "Մեկ Ազգ" կուսակցության դեմ Դանիել Իոաննիսյանի, Բայանդուր Պողոսյանի և Հասմիկ Սիմոնյանի կողմից ներկայացված հայցի հիման վրա Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 28.06.2012թ-ին կայացրած վճռի վերաբերյալ իր եզրակացությունը:

#15

2012թ.-ի սեպտեմբերի 5-ին Տեղեկատվական վեճերի խորհուրդը հրապարակել է «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը և Արա Գաբուզյանն ընդդեմ «Բանաձև» ՍՊԸ-ի և Սիրեկան Եղիազարյանի դատական գործի վերաբերյալ իր կարծիքը:

#14

Օգոստոսի 14-ին Տեղեկատվական վեճերի խորհուրդը հրապարակել է հայտարարություն Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռի վերաբերյալ ըստ հայցի "Հայաստանի ավետարանական հավատքի քրիստոնյաների "Կյանքի Խոսք" եկեղեցի" կրոնական կազմակերպության և կազմակերպության ղեկավար Արթուր Սիմոնյանի ընդդեմ "Իրավունք հետաքննություն" և "Արգումենտի նեդելի վ Առմենիի" շաբաթաթերթերի:

Pages