How to resolve media-related disputes without referring to the courts was the focus of a working seminar organized by the OSCE Office in Yerevan on 5 November 2016 for journalists and media lawyers in Tsaghkadzor, Armenia.
Այս ժողովածուն ամփոփում է 2013 թ.-ի օգոստոսից մինչև 2016 թվականի մարտ հրապարակված կարծիքները:
2014 թվականի սեպտեմբերի 13-14-ին Տեղեկատվական վեճերի խորհուրդը երկօրյա աշխատանքային քննարկում էր կազմակերպել փաստաբանների և լրագրողների հետ: Օրակարգում էին տեղեկատվությայն ազատության, զրպարտության և վիրավորանքի, էլեկտրոնային լրատվամիջոցներում հեղինակային իրավունքի պաշտպանությանն առնչվող հարցերը: Միջոցառումը կայացավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից իրականացվող «Աջակցություն տեղեկատվության մատչելիությանն ու տեղեկատվական վեճերի արտադատական լուծումներին Հայաստանում» ծրագրի շրջանակներում ԵԱՀԿ Երևանի գրասենյակի աջակցությամբ:
ԻԱԿ-ը հրապարակել է Զրպարտության և վիրավորանքի ձեռնարկը, ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ֆինանսական աջակցությամբ: Զեռնարկը հեղինակել են «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն, Տեղեկատվական վեճերի խորհրդի անդամ Արա Ղազարյանը և «Իրավունքի գերակայություն» հասարակական կազմակերպության իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածում փոփոխություններ կատարելու՝ ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը, որը կոչված է հակազդելու այսպես կոչված «ֆեյք հաշիվներին» (անանուն, կեղծ օգտատերերին), ԶԼՄ-ների և համացանցի ակտիվ օգտատերերի շրջանում լուրջ մտահոգություն է առաջացրել: Մեր համոզմամբ, այդ նախաձեռնությունը ոչ այնքան լուծում է իրական հիմնախնդիրները, որքան՝ նորերն է ստեղծում:
Հայաստանում բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտի ներդրման ջատագովները Արա Ղազարյանը և իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն էին, և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի քանի վճիռներից հետո նրանք դիմեցին Սահմանադրական դատարան` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը հակասահմանադրական ճանաչելու պահանջով, քանի որ այդ դրույթով բարոյական վնասը չէր նշվում վնասների թվում:
«Փաստինֆո» գործակալության զրուցակից Տեղեկատվական վեճերի խորհրդի անդամ, իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը` սույն հարզազրույցի շրջանակներում վերլուծում է լրատվական ոլորտում արձանագրված զարգացումները, օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը:
2013 թ.-ի հուլիսի 5-ին և 6-ին կայացավ Տեղեկատվական վեճերի խորհրդի «Զրպարտություն և վիրավորանք. ՏՎԽ փորձը» թեմայով աշխատանքային քննարկումը, որը կազմակերպել էր Ինֆորմացիայի ազատության կենտրոնը` ԵԱՀԿ Երևանի գրասենյակի աջակցությամբ:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Ալեքսեյ Սուքոյանի, բավարարել է բլոգեր Տիգրան Քոչարյանի հայցն ընդդեմ «Կողմնակի անձանց Մ» ՍՊԸ-ի («Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթ):
Սիրեկան Եղիազարյանը փորձել էր ընդունվել Մայր բուհ: Չէր ստացվել, և նա Հանրային հեռուստաընկերության եթերում «Բանաձև» ՍՊԸ կողմից պատրաստվող «Ականատես» հաղորդաշարի ընթացքում իրեն թույլ էր տվել արտահայտություններ, որոնց համար հիմա ստիպված է ներողություն խնդրել: