Տեսնել անարդարությունը եւ լռել, նշանակում է անձամբ մասնակցել դրան:
Ժան Ժակ Ռուսո

Իրադարձություններ

09/02/2013

Դատարանը հունվարի 15-ին որոշել է Քոչարյանների ներկայացուցչի հայցը մասնակի բավարարել՝ 5 մլն դրամ արգելանք դնել ընկերություններին պատկանող գույքի վրա, իսկ դրամական միջոցների վրա արգելանքի մասով հայցը մերժվել է:

09/01/2013

2012 թվականի նոյեմբերի 21-ին ԲՀԿ մամուլի խոսնակ և Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը դիմել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարան (դատավոր Ռուբեն Ափինյան) ընդդեմ բլոգեր Էդգար Բարսեղյանի՝ վերջինիս կողմից իր բլոգէջում (www.demotivator.am) նկարում նշված կոլաժը տեղադրելու և հրապարակելու համար: 

27/11/2012

2012թ.-ի նոյեմբերի 27-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի աջակցությամբ կազմակերպել էր աշխատանքային քննարկում Տեղեկատվական վեճերի խորհրդի անդամների և ՀՀ դատական դեպարտամենտի ներկայացուցիչների հետ: Հանդիպման նպատակն էր քննարկել ՏՎԽ-ի գործունեության զարգացման հեռանկարները:

28/10/2012

2012թ.-ի հոկտեմբերի 27-ին և 28-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնությամբ Տեղեկատվական վեճերի խորհուրդն անցկացրեց աշխատանքային քննարկում փաստաբանների և լրագրողների մասնակցությամբ: Աշխատանքային քննարկումը կազմակերպվել էր ԵԱՀԿ Երևանի գրասենյակի աջակցությամբ՝ նպատակ ունենալով ուսումնասիրել վիրավորանքի և զրպարտության վերաբերյալ դատական գործերով Տեղեկատվական վեճերի խորհրդի փորձը: 

02/07/2012

2012թ.-ի հունիսի 29-ից հուլիսի 1-ը "Զրպարտություն և վիրավորանք. Տեղեկատվական վեճերի խորհրդի փորձը" թեմայով աշխատանքային քննարկում տեղի ունեցավ լրագրողների և փաստաբանների մասնակցությամբ: Միջոցառումը կազմակերպվել էր Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ԵԱՀԿ Երևանի գրասենյակի աջակցությամբ իրականացվող "Տեխնիկական աջակցություն տեղեկատվական վեճերի խորհրդին" ծրագրի շրջանակում: 

01/05/2012

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի նախաձեռնությամբ 2011 թվականի մայիսի 1-ին հիմնադրվեց Տեղեկատվական վեճերի խորհուրդ: Տեղեկատվական վեճերի խորհրդի հիմնական նպատակն է պաշտպանել խոսքի ազատությունը, տեղեկատվության մատչելիությունը, ինչպես նաեւ անձի արժանապատվությունը եւ մասնավոր կյանքի իրավունքը:

Pages