Տեսնել անարդարությունը եւ լռել, նշանակում է անձամբ մասնակցել դրան:
Ժան Ժակ Ռուսո

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ իրավունք

Կից ներկայացվում է Սառա Ջոզեֆի, Ջենի Շուլցի, Մելիսա Քաստանի «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիր. Գործեր, նյութեր և մեկնաբանություններ» գիրքը: Այս հրատարակությունում ներկայացվում են ՔՔԻՄԴ-ով որպես մոնիթորինգի իրականացման մարմին հաստատված Մարդու իրավունքների կոմիտեի նախադեպային շտեմարանը և գործերի վերլուծությունը: ՔՔԻՄԴ-ի նյութաիրավական դրույթները, ինչպես նաև գործերի ընդունելիության վերաբերյալ առաջին արձանագրության դրույթները վերլուծվում են առաջին արձանագրության, համապատասխան ընդհանուր մեկնաբանությունների և մասնակից պետությունների վերաբերյալ եզրափակիչ դիտարկումների  շրջանակներում  ներկայացված անհատական դիմումներով կայացված որոշումների քաղվածքներով:
  Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրն ընդունվել է 1966թ. դեկտեմբերի 16-ին: Հայաստանի Հանրապետությունն այն վավերացրել է 1993թ. հունիսի 23-ին: Դաշնագրի 28-րդ հոդվածի համաձայն ստեղծվել է Մարդու իրավունքների կոմիտե (Կոմիտե): 40-րդ հոդվածի համաձայն մասնակից պետությունները պարտավորվում են զեկույցներ ներկայացնել Կոմիտեին սույն Դաշնագրով ճանաչվող իրավունքների իրականացման ուղղությամբ իրենց ձեռնարկած միջոցների և այդ իրավունքների օգտագործման ասպարեզում ձեռք բերած առաջընթացի մասին:   
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 72, 2005թ. փետրվար:  ՄԻԵԴ կայացրած վճիռը ըստ Steel-ը և Morris-ն ընդդեմ Միացյալ Թագավորության/ 68416/01/ գործով:  
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ Պալատի կայացրած վճիռը Ֆոն Հաննովերի կողմից ընդդեմ Գերմանիայի Դաշնային Հանրապետության բերված թիվ 40660/08 և 60641/08 գանգատների հիման վրա: 
Սույն հետազոտությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից 2001 թվականի փետրվարի 6-ին Տամմերն ընդդեմ Էստոնիայի գործով կայացրած վճռի թարգմանությունն ու վերլոււծությունն է: Գործը փաստերը վերաբերվում են լրագրողի կողմից հանրային նախկին •ործչին զրպարտելուն, որի համար լրագրողը ենթարկվել էր քրեական պատասխանատ‎վության: 
Արտիկլ 19 հասարակական կազմակերպությունը մշակել է զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ ազգային իրավական նորմերի կիրառության ուղղորդող սկզբունքներ, որոնք  արտահայտված են Եվրոպական դատարանի վճիռներում, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի և Խորհրդարարանական վեհաժողովի բազմաթիվ փաստաթղթերում: Ստորև մեջբերված են հատվածներ եվրոպական դատարանի վճիռներից, որոնցում արտահայտված են կազմակերպության համապատասխան սկզբունքները: Մեջբերումները կարող են գործնական նպատակ ունենալ լրագրողների և իրավաբանների համար:
Մամուլի և լրատվական նյութի հատուկ պաշտպանվածության սկզբունքի մասին հստակ պատկերացում են տալիս Եվրոպական դատարանի վճիռները: Այստեղ կատարված մեկնաբանությունները արտահայտում են ոչ թե վերացական և ընդհանուր դրույթներ, այլ  գործնական և խիստ որոշակի սկզբունքներ, որոնցից կարող են օգտվել լրագրողները որպես ուղեցույց իրենց իրավունքները պաշտպանելու համար: 
Ռոժե Գարաուդիի գործը վերաբերում է ցեղասպանությունը հերքող անձանց պաշտպանության իրավունքին: Այս դատական ակտին հատուկ անդրադարձել է եվրոպական դատարանի նախկին նախագահը 2004թ. դատական տարվա բացման հանդիսավոր արարողության ժամանակ արտասանած իր ճառում: Սույն գործով դիմող անձը ենթարկվել է քրեական պատասխանատվության ռասայական զրպարտության՝ հրեաների ցեղասպանությունը՝ Հոլոքոստը հերքելու հիմքով: 
Սույն հետազոտությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` "Դատարան" կամ ԵԴ) կողմից 2005 թվականի մարտի 29-ին Ուկրաինիայի լրատվամիջոցների խումբն ընդդեմ Ուկրաինայի գործով կայացրած վճռի վերլուծությունն է: Գործի փաստերը վերաբերում են լրագրողի կողմից քաղաքական գործիչների զրպարտությանը և վիրավորանքին: Դիմումատուն պնդում է, որ ներպետական դատարանները սխալ վճիռն էին կայացրել` պահանջելով ապացուցել վիճահարույց հայտարարությունների ճշմարտացիությունը: Քանի որ այդ հայտարարություններն իրենցից ներկայացնում էին գնահատող դատողություններ, ապա դրանք ենթակա չեն ապացուցման, որը հիմնավորվում է նաև ԵԴ վճիռներով: 
Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիան ընդունվել է 1950թ. նոյեմբերի 4-ին, Հռոմում և հետագայում փոփոխվել 11-րդ արձանագրությամբ:  Հայաստանի Հանրապետությունը այն ստորագրել է 2001թ.  հունվարի 25-ին և վավերացրել է 2002թ.  ապրիլի 26-ին:  Հայաստանի Հանրապետությունը իր անդամակցության արարողության պահին ստորագրել է Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության 1950  թվականի եվրոպական կոնվենցիան,  և նրա թիվ 1, 4, 6, 7 արձանագրությունները: Համաձայն սույն Կոնվենցիայի 19-րդ հոդվածի Կոնվենցիայով և դրանց կից Արձանագրություններով Բարձր պայմանավորվող կողմերի ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու համար հիմնել է Մարդու իրավունքների Եվրոական դատարան,  որը գործում է մշտական հիմունքով:  
ՄԱԿ-ի բոլոր անդամ պետություններին առաջարկված փաստաթուղթ, որն ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երրորդ նստաշրջանի ժամանակ 217 A (III) («Մարդու իրավունքների մասին միջազգային դաշնագիր») որոշմամբ 1948թ. դեկտեմբերի 10-ին Փարիզի Շայո պալատում: Հռչակագիրը թարգմանվել է 375 լեզուներով ու բարբառնորով և համարվում է իրավունքների առաջին գլոբալ սահմանումը, որով օժտված են բոլոր մարդիկ: Բաղկացած է 30 հոդվածներից և Տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրերին, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրերին հավասար երկու կամըտիր արձանագրություններով համարվում է Մարդու իրավունքների միջազգային օրինագծի մի մասը:
1993թ. Հուլիսի 1-ի Հանձնաժողովի քննարկում  (42-րդ Նիստ): Հանձնաժողովը տեքստն ընդունել է 1993թ. Հուլիսի 1-ին (42-րդ Նիստ):  
Եվրոպական երկրների նախարարների ԶԼՄ-ներին նվիրված 4-րդ գիտաժողովում, որը տեղի ունեցավ 1994թ դեկտեմբերին Պրահայում, հրավիրված նախարարները միահամուռ որոշում կայացրեցին 2-րդ Բանաձևի 3(դ) սկզբունքի վերաբերյալ, ըստ որի  լրատվական աղբյուրի գաղտնիությունը պաշտպանելու լրագրողների իրավունքը էական նշանակությունը ունի վերջիններիս կողմից իրենց պարտականությունների կատարման և իսկական ժողովրդավարության կայացման գործում իրենց ներդնումը կատարելու գործում: