Պատժելու անընդունակ դատավորը վերջ ի վերջո դառնում է հանցագործի մեղսակից:
Գյոթե

Հետազոտություններ

Շուշան Դոյդոյանի և Գևորգ Հայրապետյանի համատեղ կազմված վերլուծությունը ներկայացնում է  Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված մի շարք միջազգային իրավական ակտերը, որոնք պաշտպանում են մարդու պատիվն ու արժանապատվությունը, մասնավորապես` խոսքի ազատության իրավունքը սահմանափակելու միջոցով` նշելով, որ խոսքի ազատությունը բացարձակ չէ եւ կարող է սահմանափակվել մարդու պատվի եւ արժանապատվության պաշտպանության նպատակով: Վիրավորանքի և զրպարտության մեկնաբանման եւ կիրառման վերաբերյալ հսկայական նյութ են պարունակում Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումները: Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի մի շարք որոշումներ հնարավորություն են տալիս սահմանել կարծիք, դատողություն – փաստ երեւույթների վերաբերելիությունը զրպարտությանը: 
  Ուսումնասիրելով Եվրոպայի խորհրդի անդամ 40 երկրների ներպետական օրենսդրությամբ տրված զրպարտության և վիրավորանքի նորմերը մենք  եկանք հետևյալ եզրակացությանը. նշված երկրների ճնշող մեծամասնությունում զրպարտության (դեֆամացիա) նորմերը քրեական  են: Շատ երկներում անձի հեղինակությունը պաշտպանվում է և քրեական և քաղաքացիական նորմերով: Ընդ որում, մի շարք զարգացած ժողովրդավարական երկրներում կան առանձին նորմեր, որոնք պաշտպանում են պետական պաշտոնյաներին, պետական մարմիններին և քաղաքական գործիչներին:  
Այս փաստաթղթում նշված սկզբունքները նպատակ են հետապնդում հավասարակշռություն հաստատել խոսքի իրավունքի և անձի հեղինակության պաշտպանության անհրաժեշտության միջև, որը լայնորեն ճանաչված է մարդու իրավունքների միջազգային իրավական փաստաթղթերում և գրեթե բոլոր երկրների ազգային օրենքներում: Ստորև տրված սկզբունքները կազմվել են միջազգային նորմերի և չափանիշների, ինպես նաև տարբեր երկրներում ձևավորվող դատական պրակտիկայի և օրենսդրության հիման վրա: Սույն փաստաթուղթը ԱՐՏԻԿԼ 19 հասարակական կազմակերպության երկար ուսումնասիրությունների և հետազոտությունների, ինչպես նաև այդ ընթացքում կազմակերպված մի շարք միջազգային սեմինարների և աշխատանքային հանդիպումներ արդյունք է: 
Ազատ խոսքի և անձնական կյանքի իրավունքները հիմնարար իրավուքներ են, որոնք  հավասարապես պաշտպանվում են ժողովրդավարական երկրների ներպետական օրենսդրությամբ, գտվում են սահմանադրական իրավունքի մակարդակի վրա, ինչպես նաև պաշտպանվոմ են մարդու իրավունքների միջազգային փաստաթղթերով: Վերլուծության հեղինակն է "Արնի Քնսալթ" փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն, Տեղեկատվական վեճերի խորհրդի անդամ Արա Ղազարյանը: